ԱՄՆ օդանավակայանի բեռնակիրները բարբարոսաբար են վարվել ուղեբեռի հետ: Տեղի ունեցածի տեսանյութը հրապարակվել է The Sun-ի Twitter-յան էջում:

Տեսանյութում երեւում է, թե ինչպես են American Airlines-ի աշխատակիցները ճամպրուկներից մեկն այնպես շպրտում, որ այն հայտնվում է ասֆալտի վրա:

«Սա հիշեցում է այն մասին, որ բոլոր թանկարժեք իրերը պահեք ձեռքի տակ»,-այսպես են մեկնաբանել տեսանյութը տեղադրողները եւ ավելացրել, որ տեսանյութն արվել է Ջորջիայի նահանգային օդանավակայանում: