Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի օդանավակայանից տարհանել են ավելի քան 200 ուղեւորների այն բանից հետո, երբ ուղեւորներից մեկը հայտարարել էր, որ ուղեբեռում պայթուցիկ սարք կա:

 

Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով РИА Новости-ն:

 

«Ոչ մի կասկածելի բան չի հայտնաբերվել: Պայթուցիկ սարքի մասի առկայության մասին հայտարարող ուղեւորը ձերբակալված է»,- ասված է քաղաքի պրեֆեկտուրայի պաշտոնական հաղորդագրության մեջ:

 

Հարուցվել է քրեական գործ: Էստոնիայում նման արարքի համար անձը կարող է դատապարտվել մինչեւ 5 տարվա ազատազրկման: