Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանը երեքշաբթի փակվել է, երբ 4-րդ տերմինալի տարածքում կասկածելի առարկա է հայտնաբերվել: Այս մասին գրել է Газета.Ru-ն՝ հղում անելով Los Angeles Times-ին:

 

Տեղի ժամանակով ժամը 15:45-ին, օդանավակայանի անձնակազմը ոստիկանությանը հայտնել է, որ ուղեբեռի ստուգման ընթացքում հայտնաբերվել է առարկա, որը նման է ձեռքի նռնակի:

 

Օդանավակայանի շենքից մարդիկ տարհանվել են, գոտին, որտեղ հայտնաբերվել է առարկան, շրջափակվել է: