«Այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են, քաղաքացիները տարհանվել են, մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցված է»,-ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
Նրա խոսքով՝ մինչև այսօր ստացված նման զանգերը հիմնականում կեղծ են եղել.
«Այս տարի մենք ստացել ենք թվով 26 կեղծ ահազանգ ռումբի տեղադրման կամ պայթուցիկ սարքերի առկայության հետ կապված: Կարծում եմ և հուսով եմ՝ սա էլ է կեղծ լինելու»,-հավելեց նա:
Հիշեցնենք, որ Երեւանի մետրոպոլիտենի բոլոր կայարանները փակ են, քանի որ ռումբի առկայության հետ կապված ահազանգ է ստացվել: Անվտանգությունից ելնելով՝ բոլոր ուղեւորները տարհանվել են։