Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում փետրվարի 9-ին ևս դադարեցվել են որոնողական աշխատանքները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Պատճառն ադրբեջանական բանակում այսօր իրականացվող հերթափոխն է: Աշխատանքները կվերսկսվեն վաղը՝ փետրվարի 10-ին», -մանրամասնեց Թադևոսյանը՝ հավելելով, որ մարտական գործողությունների հատվածներում իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փետրվարի 8-ի դրությամբ, հայտնաբերվել է 1367 զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ: