ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Ուոֆորդ Հայթս քաղաքի մի քանի հազար բնակիչներ են տարահանվել օկրուգում մոլեգնող անտառային հրդեհի պատճառով: Այդ մասին մայիսի 16-ին հաղորդել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:

 

Նախօրյակին կրակն ընդգրկել Է գրեթե 4 քառակուսի կիլոմետր տարածք եւ ընդհուպ մոտեցել Սեկվոյա ազգային արգելոցին, ինչպես նաեւ Ուոֆորդ Հայթսի արվարձանին: Տեղի իշխանությունները կարգադրել են տարհանել 500-ից ավելի տների բնակիչների:

 

Անտառային հրդեհի դեմ պայքարում ներգրավված են հազարից ավելի հրշեջներ եւ ուղղաթիռներ, որոնք ջուր են նետում անտառի դժվարամատչելի մասերում: Իրադրությունը բարդանում Է ուժգին քամու պատճառով, որը նպաստում է անտառում կրակի տարածմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: