ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի իշխանությունները հուլիսի 23-ին ստորագրել են կարգադրություն՝ անտառային հրդեհի պատճառով Բերիեսայի ջրամբարից դեպի հարավ-արևելք ընկած երեք շրջանների բնակիչների շտապ տարահանման մասին: Ինչպես հաղորդել է ABC հեռուստաալիքը, ներկայումս սպառնալիքը պահպանվում է 200 տների և կառույցների համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Հրդեհի էպիկենտրոնը գտնվում է նահանգի մայրաքաղաք Սակրամենտոյից 60 կիլոմետր դեպի արևմուտք: «Հրդեհն սկսվել է անցած չորեքշաբթի և այժմ զբաղեցնում է 2,7 հազար հեկտար մակերես: Այվում են չոր անտառն ու թփուտները»,- հաղորդել հեռուստաալիքը: Կրակի դեմ պայքար են մղում շուրջ 1,3 հազար հրշեջներ, սակայն իրադրությունը վերահսկողության տակ վերցնելուն նրանց խանգարում է ուժեղ քամին:
Իշխանությունների պահանջով հարկադրված են իրենց տները լքելու Քոլդ Քենիոնի, Միքս Քենիոնի և Քուիել Ռիջի շրջանների բնակիչները: Ինչպես հաղորդել է KTLA հեռուստաալիքը, կրակը տարածվում է նաև Բերիեսայի ջրամբարից դեպի հարավ-արևմուտք և սպառնում է Նապայի օկրուգի խաղողի այգիներին: Հենց այստեղի պտուղներից են արտադրվում կալիֆոռնիական գործնականում բոլոր հռչակավոր գինիները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: