1988թ. դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով 11 անց 41 րոպե Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով ավերվեցին մի շարք քաղաքներ և գյուղեր, եղան հազարավոր զոհեր: Էպիկենտրոնը Սպիտակ քաղաքն էր, որտեղ երկրաշարժի ուժգնությունը գնահատվել է 10 բալ: Վնասի գոտու մակերեսը կազմեց 10 հազար կմ քառակուսի, որի վրա բնակվում էր ավելի քան 1 մլն. մարդ: Ավերակների վերածվեց 11 քաղաք և 58 գյուղ: Զոհերի թիվը գերազանցեց 25000-ը, որից միայն 17000-ը' Գյումրիում: Անօթևան մնաց 514000 մարդ: Ուղիղ նյութական վնասների արժեքը կազմեց 13 մլրդ. ԱՄՆ դոլար:

 

1988թ. Սպիտակի աղետալի երկրաշարժի 28-րդ տարելիցն է: Ու ցավով պետք է նշել, որ տարերային աղետի ողբերգական իրադարձություններից 28 տարի անց էլ Հայաստանում դեռ չի վերացել «աղետի գոտի» հասկացությունը, և մեր կառավարությունն այս հարցում դեռ շատ անելիքներ ունի, չնայած որ «աղետի գոտի», «Սպիտակի երկրաշարժ» հասկացություններն արդեն վաղուց պետք է անցյալ լինեին: