Այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 35-րդ տարելիցն է:
1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41-ին, Հայաստանի հյուսիս-արևմտյան մասում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, ուժգնությունը՝ 6,8-7,2 մագնիտուդ։
Ստորգետնյա հզոր ցնցումների հետևանքով կես րոպեում ավերվեց հանրապետության գրեթե ողջ հյուսիսային հատվածը, որտեղ ապրում էր շուրջ 1 միլիոն մարդ։
Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակում, ցնցումների ուժգնությունը հասել է մինչև 9-10 բալի։
Ողբերգական երկրաշարժի հետևանքով զոհվեց 25 հազար մարդ, անօթևան մնաց 514 հազար մարդ, փլատակներից հանվեց ողջ մնացած 45 հազար մարդ, հոսպիտալացվեց՝ 12 հազար 500-ը:
Նյութական կորուստների արժեքը հաշվարկվել է 10 միլիարդ դոլար։