Բուլղարիայի կառավարությունը հոկտեմբերի 3-ը ազգային սգո օր Է հայտարարել պայթանյութերի արտադրության գործարանում զոհվածների հիշատակին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այսօր հաղորդել Է կառավարության մամուլի ծառայությունը:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ զոհվել Է 15 մարդ: «Զոհվել են տասներեք տղամարդ եւ երկու կին: Պայթյունն այնքան ուժգին Է եղել, որ ձագարափոս Է գոյացել»,- հայտնել Է Բուլղարիայի քաղաքացիական պաշտապանության ուժերի ղեկավար Նիկոլայ Նիկոլովը:
Նա հավելել Է, որ պայթյունի պատճառը, հավանաբար, մարդկային գործոնն Է եղել: Ողբերգությունը հոկտեմբերի 1-ի երեկոյան տեղի Է ունեցել երկրի հյուսիս-արեւմուտքում՝ Գոռնի Լոմ գյուղից ոչ հեռու:
Բուլղարիայի վարչապետ Գեորգի Բլիզնաշկին ցավակցություն Է հայտնել զոհվածների ընտանիքներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: