Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Ազգային միացյալ կուսակցության անդամ, բռնադատված Իշխան Մկրտչյանի հիշատակին նվիրված ՀՀ ազգային ավանդական կարատե-դո «ֆուդոշին» ասոցիացիայի հանրապետական մրցաշարի հանդիսավոր բացման արարողությանը: Մրցաշարին ներկա են եղել նաև Իշխան Մկրտչյանի գաղափարակից ընկերներն ու հարազատները:
Ցուցադրական ելույթներով հանդես են եկել ասոցիացիայի անդամ-մարզիկները, այդ թվում՝ ՀՀ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները:
Հայաստանում ավանդական կարատեի զարգացման և մասսայականացման գործում ներդրած ավանդի համար ազգային ավանդական կարատե-դո «ֆուդոշին» ասոցիացիայի պատվավոր նախագահ Նվեր Թորոսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է հանձնել ասոցիացիայի շնորհակալագիրը:
Երրորդ տարին անընդմեջ անցկացվող հուշամրցաշարին մասնակցում են 6-25 տարեկան 200 մարզիկներ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: