Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահ բին Աբդել Ազիզ ալ-Սաուդի մահվան կապակցությամբ հունվարի 24-ին Թուրքիայում մեկօրյա ազգային սուգ է հայտարարվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահ» պարբերականը:

 

Սգո օրվա կապակցությամբ ողջ երկրի տարածքում և արտասահմանյան ներկայացուցչություններում դրոշները խոնարհվելու են: Սաուդյան Արաբիայի թագավորի մահվան հետ կապված 40-օրյա սուգ է հայտարարվել Բահրեյնում և Հորդանանում:

 

Հունվարի 22-ի լույս 23-ի գիշերը կյանքի 91-րդ տարում մահացել է Սաուդյան Արաբիայի թագավորԱբդ Ալլահ բն Աբդ ալ Ազիզ ալ Սաաուդը: Նա Սաուդյան Արաբիայի թագավորն էր 2005թ. օգոստոսի 1-ից: Նա աշխարհի ամենատարեց գործող միապետն էր: Սաուդյան Արաբիայի գահը շառանգել է նրա եղբայրը' 76-ամյա Սալման բին Աբդել Ազիզ ալ-Սաուդը: