Ուկրաինայում սուգ է հայտարարված Սումիի մարզում տեղի ունեցած ավտոաղետի զոհերի հիշատակին: Այստեղ խոշոր վթարի հետեւանքով զոհվել է 13 մարդ, եւս 5-ը հոսպիտալացվել են տարբեր վնասվածքներով:

 

Վթարը տեղի է ունեցել Բելոպոլսկի շրջանի Բելանա եւ Վերա գյուղերի մերձակա երկաթուղային գծանցում: «Սումի-Վորոժբա» մերձքաղաքային գնացքը բախվել է երթուղային ավտոբուսին:

 

Սումի մարզի դատախազությունը հայտարարել է, որ, նախնական վարկածով, ավտոբուսի վարորդն անտեսել է լուսացույցի արգելող ազդանշանը: