Պեկինը ցավակցություն Է հայտնել Կիեւում մարդկանց զոհվելու կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հայտնել Է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյինը՝ մեկնաբանելով իրադրությունը Ուկրաինայի մայրաքաղաքում
«Ուկրաինան Չինաստանի ռազմավարական գործընկերն Է, մենք ուշադիր հետեւում ենք Կիեւում իրադրության զարգացմանը եւ ցավակցություն ենք հայտնում այնտեղ մարդկանց զոհվելու կապակցությամբ»,-հայտարարել Է դիվանագետը:
Նա հույս Է հայտնել, որ «դիմակայության մեջ ներքաշված կողմերը կգործեն՝ ելնելով պետական ու ազգային շահերից»: «Ակնկալում ենք, որ կողմերին կհաջողվի հնարավորինս արագ իրադրությունը կարգավորել երկխոսության ճանապարհով եւ հուսով ենք, որ ստեղծված իրավիճակում միջազգային հանրակցությունը կառուցողական դիրք կբռնի»,-հավելել Է Խուա Չունյինը:
Ուկրաինայի առողջապահության նախարարությունը փետրվարի 19-ին հաղորդել Է, որ նախօրյակին Կիեւում տեղի ունեցած ուժային դիմակայության հետեւանքով ընդամենը բուժօգնության Է դիմել 351 մարդ, հոսպիտալացվել Է զանգվածային միջոցառումների 241 մասնակից, զոհվել Է 25 մարդ:
Իր հերթին հանրապետության ներքին գործերի նախարարությունը հայտնել Է, որ Կիեւում զանգվածային անկարգությունների ընթացքում զոհվել են Ուկրաինայի իրավապահ մարմինների 9 աշխատակիցներ: Գերատեսչության տվյալներով՝ «ներքին գործերի մարմինների 371 աշխատողներ բուժօգնության են դիմել գերատեսչական բժշկական հաստատություններ, նրանցից 349-ը հոսպիտալացվել են»: Ընդ որում իրավապահ մարմինների 74 աշխատակիցներ հրազենային վերքեր են ստացել: