Մադրիդի «Ռեալ»-ի ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման ցավակցություն է հայտնել լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի մահվան կապակցությամբ: Ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրել է լեգենդար բռնցքամարտիկի լուսանկարը և մեջբերել է վերջինիս խոսքերը. «Ես գիտեմ, թե ուր եմ գնում և գիտեմ ճշմարտությունը: Մենք չպետք է լինենք այնպիսին, ինչպես դուք եք ցանկանում: Ես ազատ եմ լինել այն, ինչ ինքս եմ ցանկանում»: «Հանգչիր խաղաղությամբ, Մուհամեդ Ալի»,- գրել է Բենզեման:
Լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին վախճանվել է կյանքի 75-րդ տարում: Այս մասին հայտնել է NBC հեռուստաընկերությունը' հղում անելով Ալիի ընտանիքի ներկայացուցիչ Բոբ Գանելլային:«Պարկինսոն»-ի հիվանդության դեմ պայքարից հետո, որը տևեց 32 տարի, Մուհամեդ Ալին մահացավ 75 տարեկանում: Աշխարհի եռակի չեմպիոնը մահացավ այսօր երեկոյան»,- ասել է Հանելլան' հունիսի 3-ին:Ալին Ա ՄՆ Արիզոնա նահանգի հիվանդանոցում բուժում էր անցնում: Աշխարհահռչակ բռնցքամարտիկի հոգեհանգիստն ու թաղման արարողությունը կանցկացվեն Ալիի հարազատ քաղաքում' Լուիսվիլլեում (Քենտուկի նահանգ):