ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ցավակցություն է հայտնել ահաբեկչության հետևանքով Սինայում ինքնաթիռի վթարից ՌԴ քաղաքացիների մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նա նաև ընդգծել է, որ ԻԼԻՊ-ին պատասխանելու համար անհրաժեշտ է միավորվել: Այդ հարցում կարևոր դեր կարող է ունենալ Ռուսաստանը: Պան Գի Մունը բարձր է գնահատել ՌԴ-ի գործողությունները, որն ԱՄՆ-ի հետ միասին պայքարում է ահաբեկչության դեմ: