Ուկրաինայի խորհրդարանում Ռեգիոնների կուսակցության խմբակցությունը լքել Է միանգամից 20 պատգամավոր: Այդ մասին հունիսի 3-ին հայտնել Է երկրի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը:
Այսպիսով, կուսակցության խմբակցությունում, որն ավելի վաղ ամենախոշորն Էր եւ որի կազմում կար ավելի քան 200 պատգամավոր, մնացել Է 83 խորհրդարանական, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: