Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության առավոտյան ճեպազրույցից գլխավորը։

-Ռուսական հակաօդային պաշտպանությունը Օձերի կղզու տարածքում խոցել է ուկրաինական Սու-24 ինքնաթիռ։

-Ռուսաստանի Դաշնության օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան հարվածներ է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի երեք հրամանատարական կետերին, կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 104 տարածքներին, ինչպես նաև երկու վառելիքի պահեստներին։

-Ռուսաստանի օդատիեզերական ուժերը խոցել են հրթիռային և հրետանային զենքի հինգ պահեստ և «ոչնչացրել» մինչև 360 «ազգայնականների»։

-Ռուսաստանի Դաշնության հակաօդային պաշտպանության համակարգերը Նիկոլաևի շրջանում և Վելիկա Կամիշևախիի շրջանում խոցել են ուկրաինական երկու Սու-25։

- Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը ԴԺՀ-ում ոչնչացրել են ուկրաինական տասը անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ երկու ռեակտիվ շարժիչով Տու-143 Ռեիս:

-Ռուսաստանի Դաշնության ցամաքային զորքերի հրթիռային զորքերը և հրետանին օրական խոցում են Ուկրաինայի Զինված ուժերի ավելի քան 350 թիրախներ։

-Խարկովի և Խերսոնի շրջաններում որսացել են «Սմերչ» բազմակի հրթիռային համակարգի 18 հրթիռ։