Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է իր ղազախստանցի գործընկեր Նուրսուլթան Նազարբաևի հետ հանդիպման, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 

Հանդիպումը մեկնարկել է Աստանայում' Ղազախստանի ղեկավարի նստավայրում: Այն սկսվել է երկու երկրների ազգային օրհներգերի կատարումից:

 

Օրակարգում կլինի Ուկրաինայի ճգնաժամը, Սիրիայում տիրող իրավիճակը և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությունը: