Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Կուբա: Այցը պաշտոնական բնույթ է կրում: Այս մասին հայտնում է ria.ru-ն։

 

Նախատեսված է Պուտինի զրույցը կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հետ, ինչպես նաև բանակցությունները Կուբայի Պետխորհրդի և Նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոյի հետ: Այս բանակցությունների արդյունքում սպասվում է մի ամբողջ շարք փաստաթղթերի ստորագրում:

 

Նշենք, որ Պուտինը Կուբա է այցելում երկրորդ անգամ. առաջին անգամ նա Ազատության կղզում էր 2000 թվականի դեկտեմբերին:

 

Հավանան առաջին կանգառը կդառնա Լատինական Ամերիկայի երկրներում՝ Պուտինի մեկշաբաթյա ուղևորության ընթացքում: