Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը տիկնոջ հետ երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Այդ մասին հայտնել է Վրաստանի նախագահի վարչակազմը:

 

«Իսրայելի նախագահը ժամանել է Վրաստանի նախագահի հրավերով: Դա շատ կարեւոր իրադարձություն է մեր երկրների պատմության մեջ: Այցը համընկնում է հոբելյանական տարվա հետ, երբ երկրները նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Հատկապես կարեւոր է իրացնել երկկողմ հարաբերությունների առկա ներուժը»,- հայտարարել է Վրաստանի նախագահի՝ միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Թենգիզ Փխալաձեն:

 

Այցի շրջանակներում ծրագրված են Իսրայելի նախագահի հանդիպումները Վրաստանի իր պաշտոնակից Գեորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի եւ խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: