Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել Է, որ պաշտոնական այցով ժամանելու Է Վրաստան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով վրացական հեռուստաալիքներին:

 

Ավելի վաղ Բելառուսի գյուղատնտեսության եւ պարենի նախարար Լեոնիդ Զայացը հայտնել Է, որ Լուկաշենկոյի այցը Վրաստան պլանավորվում Է ապրիլին, որի ընթացքում հանդիպում կկայանա նրա վրացի պաշտոնակից Գեորգի Մարգվելաշվիլի հետ:

 

«Այո, ես պատրաստվում Է մեկնել Վրաստան, իմ այցը պաշտոնական Է… Մենք Վրաստանի ղեկավարութըան հետ այն շարունակ հետաձգում ու հետաձգում Էինք, բայց որոշեցինք, որ այս տարի մեզ հարկավոր Է հանդիպել եւ լրջորեն խոսել երկկողմ հարաբերությունների շուրջ»,- Մինսկում հայտարարել Է Լուկանշենկոն լրագրողներին: