Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը փետրվարի 19-ին երկօրյա պաշտոնական այցով կժամանի Վրաստան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

 

Ինչպես փետրվարի 16-ին Թբիլիսիում կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել Է Վրաստանի ԱԳ նախարարության խոսնակ Դավիթ Կերեսելիձեն, այդ այցը կարեւոր նշանակություն ունի՝ նկատի առնելով Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ հաստատված ռազմավարական ու բարեկամական հարաբերությունները, հատկապես հաշվի առնելով այն, որ հարաբերություններն առավել ինտենսիվ են զարգանում մի շարք ուղղություններում, այդ թվում՝ Էներգետիկայում եւ տրանսպորտի բնագավառում:

 

Կերեսելիձեի խոսքով՝ այցի ընթացքում պլանավորված Է նրա հանդիպումը Վրաստանի ԱԳ նախարարի հետ: Հանդիպումներ են ծրագրված նաեւ Վրաստանի նախագահի, վարչապետի եւ խորհրդարանի խոսնակի հետ:

 

Դրանց ընթացքում կքննարկվեն վրաց-ադրբեջանական հարաբերությունները քաղաքականության, տնտեսության, Էներգետիկայի եւ մշակույթի ոլորտներում: