Մինսկում «նորմանդական քառյակի» հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոտրել է գրիչը: Այս մասին հայտնում է Unian գործակալությունը:
Պարբերականը հրապարակել է լուսանկարներ, որոնցում ռուսական պետության ղեկավարը ձեռքում պահում է կանաչ գրիչի կոտրատված հատվածները:
Ավելի վաղ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ելույթ ունենալով Դոնի Ռոստովում, մամուլի ասուլիսի ժամանակ, գրիչ էր կոտրել՝ արտասանելով հետևյալ բառերը. «Նախևառաջ ցանկանում եմ ներողություն խնդրել նրանցից, ովքեր տուժել են ու տուժում են»:
Գիշերը Մինսկում անցկացվել են «նորմանդական քառյակի» բանակցությունները: Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները քննարկել են իրավիճակն Ուկրաինայի հարավ-արևելքում: