Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել Է Հելսինկի, որտեղ հուլիսի 16-ին տեղի կունենա միջազգային գագաթնաժողովներից դուրս նրա առաջին լիաֆորմատ հանդիպումն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Ռուսաստանի ղեկավարի ինքնաթիռը Հելսինկի-Վանտաա օդանավակայանում վայրԷջք Է կատարել տեղական ժամանակով մոտավորապես 13:00-ին, (Երեւանի ժամանակով 14:00-ին): Ինքնաթիռի սանդուղքի մոտ Ռուսաստանի նախագահին դիմավորել Է Ֆինլադիայի նախագահի վարչակազմի ղեկավար Յուկա Սիուկոսաարին:
ԱՄՆ-ի ղեկավարը Ֆինլանդիայի մայրաքաղաք Է ժամանել տակավին հուլիսի 15-ին: Պլանավորվում Է, որ Պուտինը եւ Թրամփը կժամանեն Հելսինկիի կենտրոնում գտնվող նախագահական պալատ, դուրս կգան լուսանակարիչների առաջ, իսկ հետո պալատի Գոթական դահլիճում կսկսեն առանձնազրույցը թարգմանիչների ներկայությամբ:
Կազմակերպիչների տվյալներով՝ գագաթնաժողովի այս մասին հատկացվում Է շուրջ 1,5 ժամ, սակայն, ինչպես ավելի վաղ Կրեմլում հայտարարել են, ժամանակի որեւիցե սահմանափակում չկա, այսինքն՝ թե հատկապես որքան կտեւի զրցույցը, կախված Է իրենցից՝ նախագահներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: