Իսրայելի չինովնիկները մտավախություն ունեն, որ տվյալները, որոնցով պաշտոնական Թել Ավիվը կիսվել է Վաշինգտոնի հետ վերջին 15 տարիների ընթացքում, կարող են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջոցով հայտվել Ռուսաստանի, որից հետո՝ Իրանի մոտ: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն:

 

Նշվում է, որ ամերիկյան հետախուզության ներկայացուցիչները վերջերս գաղտնի հանդիպում են ունեցել Իսրայելի իրենց գործընկերների հետ' ստեղծված իրավիճակը քննարկելու համար:

 

Ամերիկացիները պնդում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփի վրա ճնշում գործադրելու լծակներ ունի, ուստի Իսրայելի իշխանությունները պետք է զգուշանան Վաշինգոտնի հետ գաղտնի տեղեկատվությամբ փոխանակվելու հարցերում: