Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների տրված ընդունելությանը: Այդ մասին տեղեկացրին վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: