ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել, որը մակագրել է «Պարզապես լուսանկար» գրառմամբ:

 

Կադրում Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ է:

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 10-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Այո»-ի շտաբի անդամները քարոզարշավ են իրականացրել ՀՀ Սյունիքի մարզում:

Նիկոլ Փաշինյանին Սյունիքի մարզում ընթացող քարոզարշավի ժամանակ ուղեկցում են վարչապետի տիկին Աննան Հակոբյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Այո»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, պատգամավորներ և այլ պաշտոնյաներ։ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: