ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա այցով ժամանել է Սանկտ Պետերբուրգ։
Օդանավակայանում Փաշինյանին դիմավորել է Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն։Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպմանը։