Մոլդովայում մեկնարկեց Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի բացման արարողությունը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է հանդիպմանը, նրան ողջունել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։ Հանդիպման արարողությունը տեղի է ունենում Քիշնևից 35 կմ հեռավորության վրա գտնվող «Միմի» ամրոցի բակում։