Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման հավանականությանը։

Թուրքական Dunya թերթի փոխանցմամբ Էրդողանը հայտարարել է, որ իրենք ծրագրավորում են ԱՄՆ նախագահի հետ հանդիպումը։ «Հնարավոր է մոտ օրերս տեղի ունենա մեր հանդիպումը»,-ասել է Թուրքիայի նախագահը։