Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունները չպետք է տուժեն «օդաչուների սխալի պատճառով, որոնք չեն լսել նախազգուշացումը»: Այդ մասին, ինչպես հայտնում է Hürriet Daily News-ը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

 

«Մենք հակամարտության կողմնակիցներ չենք: Ցանկանում ենք շարունակել մեր ռազմավարական համագործակցությունը, ինչպես նաև ցանկանում ենք, որպեսզի Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լինեն նախկինի պես: Մենք հաջող համագործակցություն ենք ծավալել վերջին 10-11 տարվա ընթացքում և ցանկանում ենք, որպեսզի դա շարունակվի»,- ասել է Էրդողանը:

 

Էրդողանի խոքով՝ նա բանակցություններ է անցկացրել Ռուսաստանի հարևան պետությունների հետ: Այդ երկրների ղեկավարները փորձում են օգնել նրան ելք գտնել այդ ճգնաժամից: