Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը պատմել է այն մասին, որ ապագայում սոցցանցում կարող է հայտնվել կրիպտոարժույթի օգտագործման հնարավորություն։
Նրա խոսքով՝ վերջին ժամանակներս ձևավորվել են երկու կարևոր հակառակ միտումներ՝ տեղեկատվության ծածկագրում և կրիպտոարժույթ, և երկու միտումներն էլ խլում են իշխանությունը կենտրոնացված համակարգերից և վերադարձնում այն ժողովրդի ձեռքը։ Դրանք վերահսկելը կարող է դժվար լինել։
«Ես հետաքրքրված եմ այդ տեխնոլոգիաների դրական և բացասական կողմերի խորը ուսումնասիրմամբ և այն բանով, թե ինչպես դրանք լավագույնս կարելի է օգտագործել մեր ծառայություններում»,-գրել է Ցուկերբերգն իր ֆեյսբուքյան էջում։