Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանեց Երևան:
ՌԴ նախագահի ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում:
Օդանավակայանում ՌԴ նախագահին դիմավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Երևանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը: Գագաթնաժողովին մասնակցելու համար Երևան են ժամանել նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահները: