Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հրավերով աշխատանաքային այցով ժամանել է Անկարա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Աշխատանքային այցի շրջանակում Գերմանիայի կանցլերը Թուրքիայի վարչապետի և այլ պաշտոնատար անձանց հետ կքննարկի Թուրքիա-Եվրամիություն հարաբերություններն ու դրանց առնչվող հարցերը, ինչպես նաև կքննարկվի փախստականների հարցը: