Խառը մարտարվետների ամերիկուհի պրոֆեսիոնալ մարտիկ Ասպեն Լեդը դժվարությամբ է անցել կշռման ընթացակարգը UFC Fight Night 155 խառը մարտարվեստների մրցաշարի մեկնարկից առաջ: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է մրցաշարի յութուբյան ալիքում:
Ինչպես հայտնում է Life.ru-ն, երբ 24-ամյա մարզուհին բարձրացել է կշեռքի վրա, սկսել է ուժեղ ցնցվել, իսկ ավելի ուշ նա դժվարանում էր վերադառնալ կշեռքի մոտ լուսանկարվելու համար: