ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս երեքշաբթի' օգոստոսի 13-ին, պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան, գրում է РИА Новости-ն: Ակնկալվում է, որ սպասվող բանակցությունների ավարտին ստորագրվելու են մի շարք երկկողմ փաստաթղթեր, որոնց թվում' տրանսպորտի և էներգետիկայի ոլորտի վերաբերյալ:
Ռուսական պատվիրակության կազմում ընդգրկվել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, ԱԻՆ ղեկավար Վլադիմիր Պուչկովը, Տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, «Ռոսօբորոնէքսպորտ»-ի գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը, «Ռոսնեֆտ»-ի և «Լուկոյլ»-ի տնօրեններ Իգոր Սեչինն ու Վաղիթ Ալեքպերովը:
Առաջիկա բանակցությունների արդյունքում կստորագրվեն երկկողմ համաձայնագրեր:
Ակնկալվում է, որ երկու երկրների նախագահների հանդիպմանը կքննարկվի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը: