Ինչպես հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով France Press-ին, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կմեկնի Մոսկվա, որպեսզի հանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Մեհդի Սանաին:
«Հանդիպումների ընթացքում Զարիֆը կքննարկեն երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերը և կանդրարդառնան տարածաշրջանային խնդիրներին»,- այս մասին հայտնում է դեսպանը:
Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Զարիֆը մերձավորարևելյան շրջագայություններ է իրականացնում Լիբանանում, Հորդանանում, Իրաքում ու Սիրիայում: