Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերը կայցելի Ադրբեջան: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ԵԽԽՎ կայքը:
Այցը ծրագրված է սեպտեմբերի 21-25-ը: Այցի ծրագրի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Անն Բրասերը մայիսին այցելել էր Ադրբեջան' ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստին մասնակցելու համար: