Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը մայիսի 14-ին կայցելի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն: Այս մասին, ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, հայտնել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Այցի շրջանակում ծրագրված է հանդիպում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ, ինչպես նաև շրջագայություն Նախիջևանում տեղակայված առանձին համազորային բանակի զինվորական մասեր: Այցը կշարունակվի մինչև մայիսի 15-ը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Թուրքիան և Ադրբեջանն ուժեղացնում են համագործակցությունը ռազնական ոլորտում: