Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ժամանել է Վրաստան: Նա արդեն հանդիպել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Ավելի վաղ Վրաստանի վարչապետը հանդիպել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ:

Վրացական կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել էին «Վրաստանի և Ադրբեջանի ռազմավարական համագործակցությանը, անվտանգությանն ուղղված համատեղ նախագծերի հաջող իրականացմանը վերաբերող հարցեր»։

Նշենք, որ Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը հոկտեմբերի 4-8-ը կանցկացնեն «Հավերժություն-2021» համատեղ զորավարժությունները: