Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Վրաստանի ՊՆ ղեկավար Իրակլի Ալասանիայի հրավերով պաշտոնական այցով գտնվում է Թբիլիսիում: Այս մասին հայտնում է ԱՊԱ լրատվական գործակալությունը:
Այցի ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմանի ռազմական համագործակցության հեռանկարային ուղղությունների որոշման հետ կապված հարցեր: Այցը կավարտվի մայիսի 30-ին: