Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական բանակի հետ ադրբեջանական զորքերի շփման գծի առաջնային գոտի:
APA լրատվական գործակալությանը հայտնել է, որ ՊՆ ղեկավարությունը ծանոթացել է ճակատային գծում տեղակայված զորամասերում իրադրությանը: Զաքիր Հասանովը ստուգել է շփման գծում մարտական պատրաստվածությունը, ժամանակակից զրահատեխնիկայի օգտագործման հնարավորությունն ու արդյունավետությունը, հետաքրքրվել է զինծառայողների բարոյահոգեբանական վիճակով: