Այսօր ԵՄ-ի խորհուրդը որոշում է ընդունել հետաձգել Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի կիրառումը: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԵՄ-ի խորհրդի մամուլի ծառայությանը:
Ռուսաստանի, ԵՄ-ի և Ուկրաինայի հետ սեպտեմբերի 12-ին Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են մասամբ հետաձգել ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագրի կիրառումը:
«Կողմերը համաձայնվել են, որ ժամանակ է պահանջվում ծագած խնդիրները լուծելու համար: Այդ իսկ պատճառով ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագրի իրականացումը կհետաձգվի մինչև 2015թ.-ի դեկտեմբերի 31-ը: Կողմերը 15 ամիս ժամկետ կունենան՝ այս հարցում փոխզիջման գնալու համար»,- ասել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը: