«Նորմանդական քառյակի» նախարարների մակարդակով բանակցությունների մասնակիցներն Ուկրաինայի հարցի կարգավորման շուրջ ուրբաթ օրը որոշել են առաջնահերթությունները և պայմանավորվել առաջիկա նոր հանդիպման մասին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին»

 

Կարգավորման գործընթացի շրջանակներում հանդիպումը դարձել է 8-րդը՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի առանձնատանը, որտեղ նա ընդունել է Ռուսաստանի, Ֆրանսիայի և Ուկրաինայի իր գործընկերներին:

 

«Բանակցությունների ընթացքն ու արդյունքները գերազանցել են մեր սպասումները»,- ասել է Շտայնմայերը: Կողմերին հաջողվել է պայմանավորվել ծանր զենքերը հեռացնելու կարգի և ժամկետների մասին շփման գոտում, Դոնբասի տարածքն ականազերծելու մասին:

 

Որոշվել է ծանր զինամթերքը հեռացնել մինչև տարեվերջ, ինչպես նաև մինչև նոյեմբերի վերջ ներկայացնել Դոնբասի տարածքի ականազերծման ճանապարհային քարտեզը:

 

«Մենք խոսել ենք հնարավոր ժամկետների մասին: Նկատի ունենալով այն փորձը, որը մենք ունենք թեթև զինամթերքները հեռացնելու հարցում, պետք է իրական լինի մինչև նոյեմբերի վերջ-դեկտեմբերի սկիզբ' ծանր զինատեսակների հեռացման հետ կապված»,- ասել է Շտայնմայերը: