«Նորմանդական քառյակի»' Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարներն Ուկրաինայի հարցով բանակցություններ են ունեցել Բեռլինում՝ հերթական անգամ հաստատելով մինսկյան պայմանավորվածությունների իրականացման հանձնառությունը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը:
Հանդիպման հիմնական արդյունքը եղել է Ուկրաինայի հարցով միացյալ աշխատանքային խմբեր ստեղծելու կոչը:
Բացի այդ, կողմերը պայմանավորվել են աջակցել ԵԱՀԿ-ի առաջարկությանը' լրացնելու այն զինատեսակների ցանկը, որոնք անհրաժեշտ է դուրս բերել շփման գծից:
ԱԳ նախարարների հանդիպումը տևել է ավելի քան 2,5 ժամ, ինչից հետո բանակցային գործընթացն առաջինը լքել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Գերմանիայի իր գործընկերներին թողնելով հայտարարության տեքստի պատրաստման գործը: