Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կողմ են արտահայտվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ երկխոսության վերականգնման հարցերով խումբ ստեղծելուն: Այս մասին հայտնում է itar-tass-ը՝ վկայակոչելով Սպիտակ տանը:
«Նրանք խոսել են այն մասին, որ Ռուսաստանին անհրաժեշտ է արագ համաձայնել նման խմբի ձևավորմանը՝ իրավիճակը չսրելու և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը վերականգնելու նպատակով»,-հայտնում է Սպիտակ տունը։
Բացի այդ, Օբաման հայտնել է Մերկելին, որ ողջունում է ուկրաինական հարցի շուրջ ԱՄՆ-ի և Եվրամիության միասնական դիրքորոշումը։