ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական առճակատում տեղի չի ունենալու: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն:

 

«Ես չեմ կարծում, որ ռազմական առճակատում կլինի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև»,- ասել է ամերիկացի առաջնորդը:

 

Բացի այդ, նրա խոսքով, Միացյալ Նահանգները «շատ է աշխատել դաշնակիցներին հանգստացնելու ուղղությամբ»՝ Եվրոպայի արևելքի դաշինքի հետ կապված:

 

Սեպտեմբերին 24-ին Օբաման ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին դատապարտել է Ռուսաստանի ագրեսիան Եվրոպայի նկատմամբ՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը կվերացնի պատժամիջոցները, եթե Մոսկվան փոխի իր քաղաքական դիրքորոշումը: