BBC հեռուստաընկերությունը ցուցադրել է «Երրորդ համաշխարհային պատերազմը. հրամանատարական կետում» ֆիլմը, որի սցենարը նկարագրում է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև մտացածին հակամարտությունը: Ցուցադրությունը տեղի է ունեցել փետրվարի 3-ի երեկոյան, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

 

Ֆիլմի սյուժեն կառուցվում է այն բանի վրա, որ ռուսաստանամետ ապստամբների կողմից լատվիական Դաուգավպիլսի գրավումից և ամերիկա-բրիտանական կոալիցիայի միջամտությունից հետո աշխարհը հայտնվում է լայնածավալ միջուկային պատերազմի եզրին: Մարդկության փրկարարներն են դառնում բրիտանական նախարարների կաբինետի անդամները: Գործողությունը տեղի է ունենում Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հրամանատարական կետում:

 

Ժապավենի հեղինակների խոսքով՝ սյուժեն ամբողջովին հորինված է, սակայն դրա հիմքում դրվել են Ուկրաինայի արևելքի իրադարձությունները: Բեմադրիչների նպատակն է եղել ցույց տալ, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները Եվրոպայում նոր պատերազմի դեպքում: