ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովը Ռուսաստանի առաջարկությամբ համաձայնել է ստեղծել միջազգային շփման խումբ, որը կզբաղվի Ուկրաինան քաղաքական ու սահմանադրական ճգնաժամից դուրս բերելու խնդրով: Այդ մասին հունիսի 30-ին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է ԵԱՀԿ-ի ԽՎ-ում ՌԴ-ի պատվիրակության անդամ, Պետդումայի ԱՊՀ-ի գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին:
«Հենց նոր ընդունվել է Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի ուղղումը Ուկրաինայի խնդրով միջազգային շփման խմբի ստեղծման վերաբերյալ ԵԱՀԿ-ի ԽՎ-ի Բաքվի նստաշրջանի համապատասխան բանաձևում»,- հայտնել է Սլուցկին: ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը Բաքվում մեկնարկել է հուիսի 28-ին: